Վարչապետի հանձնարարականից հետո ֆեյքեր են ջնջվել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի հանձնարարականը սկսել է կատարվել։ Երեկ ձերբակալվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում շատ հայտնի էջերից մեկի՝ «դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի համակարգողը։ Այդ մասին երեկ հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ՝ ռասայական, կրոնական եւ ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ Թե ով է այդ անձնավորությունը, առայժմ գաղտնի է պահվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ անձը կապ ունի նախկին իշխանությունների հետ:

Նկատենք, որ ֆեյքերին հայտնաբերելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարականը վերաբերում է հենց այն դեպքերին, երբ գործ ունենք քրեորեն հետապնդելի կոչերի հետ: Իսկ նման կոչեր սոցիալական ցանցերում շատ են, եւ վերջին նշվածը բացառություն չէ: ՈՒ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետի հանձնարարականից հետո շատ կեղծ օգտատերեր ջնջել են իրենց հաշիվները, փակել էջերը՝ մաքրելով հետքերը»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս