Գագիկ Բեգլարյանը հարցաքննվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության են հրավիրվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարարները: Հարցաքննության հրավիրելու պատճառը եղել է 2018 թվականից կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շուրջ տեղի ունեցած չարաշահումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան` հայտնեցին. «Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը վկայի կարգավիճակով»:

Մեր այն հարցին, թե բացի նրանից այլ նախարարների հարցաքննել են կամ կանչել են հարցաքննության, կոմիտեից հրաժարվեցին պատասխանել` նշելով, որ նախաքննություն է ընթանում:




Լրահոս