Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 22-ամյա վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզում, այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 09։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 FN 697 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մերձավան գյուղի գլխավոր ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել բնակելի տան շինության պատին եւ դարպասին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, իսկ շինության պատն ու դարպասը փլուզվել են։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել դին եւ տեղափոխել օպերատիվորեն ժամանած Էջմիածնի հիվանդանոցի դի տեղափոխող ավտոմեքենա։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 22-ամյա Հրաչյա Մխիթարյանն էր։




Լրահոս