Այրումից Գյումրի մեկնող գնացքը հարվածել է ոչխարների և այծերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 6-ին, ժամը 14.30-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ Ախթալա-Հաղպատ 2601 կմ պիկետ 5-ում Այրումից Գյումրի մեկնող գնացքը հարվածել է ոչխարների և այծերի:

Պարզվել է, որ ժամը 14.25-ի սահմաններում, վերոնշյալ տեղամասում Այրումից Գյումրի մեկնող գնացքի տակ են ընկել Հաղպատ գյուղի բնակիչներից մեկին պատկանող 13 գլուխ այծերը, որոնցից 9 գլուխը տեղում սատկել են:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:




Լրահոս