Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նորագավիթի մաքսակետ: Նրան ուղեկցում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Փաշինյանը ծանոթացել է մաքսատան հնարավորություններին, մասնավորապես, խոսքը մեծ հերթերի մասին է, որից լուրջ դժգոհություններ կան հասարակության շրջանում:
Վարչապետը խոսել է նաև Ազգային ժողովում ելույթ ունեցած տրանսգենդերի մասին` անդրադառնալով ՀՀԿ-ականների գեյ ակտիվիստ լինելուն:
«Դա Մարդու իրավունքների պաշտպանության մասին լսումներ են եղել և հիմա հարց եմ տալիս բոլորիդ՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մարդ է՞, թե չէ։ Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ հոգևորականները, ՀՀԿ-ականները, բարգավաճականները, պահպանողականները»:
Մանրամասները` տեսանյութում: