ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ: Վարչապետն այս մասին հայտնել է սոցցանցի իր էջում:
«ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,-գրել է Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն: