ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտոնանկություններ կլինեն. Փաշինյանի աղբյուրները պաշտոնյաների աշխատանքի մասին տեղեկություններ են հաղորդել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կլրանա թավշյա հեղափոխության մեկ տարին, եւ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներից հաշվետվություններ է պահանջել՝ գործունեության այս մեկ տարվա արդյունքների մասին (իսկ ումից դեռ չի պահանջել, առաջիկա օրերին պահանջելու է): Ընդ որում, նա հանձնարարել է հաշվետվությունները ներկայացնել շատ հստակ՝ արդյունքների մասին կոնկրետ ցուցանիշներով:

Միաժամանակ Փաշինյանն այդ գերատեսչությունների գործունեության արդյունքների վերաբերյալ իր աղբյուրների միջոցով է տեղեկություններ ստացել, որպեսզի հետագայում համադրի ներկայացվածն ու իր ունեցածը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` այդ հաշվետվություններն ուսումնասիրելուց հետո հնարավոր է, որ ՀՀ վարչապետը կոնկրետ անձանց վերաբերյալ որոշումներ կայացնի: Մեծ է հավանականությունը, որ առաջիկայում հնարավոր է` շատերը պաշտոնանկ արվեն, քանի որ նրանք ուղղակի տեղ են զբաղեցնում առանց կոնկրետ արդյունք ապահովելու:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս