Ապրիլի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին։
Ծանոթանալով ներկայացված խնդիրներին` գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։