Լևոն Տեր-Պետրոսյանի ցուցմունքը մարտի 1-ի գործով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթում «Մարտի 1»-ի գործով անցնող առանցքային վկաների ցուցմունքների հրապարակման մասով քրեական գործ է հարուցվել, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք պնդել, որ ոչ մի օրենք չենք խախտել եւ հաջորդաբար կհրապարակենք մեր ձեռքի տակ գտնվող ցուցմունքներից հատվածներ։

Եւ այսպես, ներկայացնում ենք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված ցուցմունքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։ Ի սկզբանե նկատենք, որ այն ոչ մի նորություն, ըստ էության, չի պարունակում։ Տպավորություն է, որ Տեր-Պետրոսյանի 2008թ.-ի մարտի 1-ին տված մամուլի ասուլիսի սղագրությունն է ընդունվել ի գիտություն՝ 2 ակնկալվող հարցեր տալով։

Համեմատության համար նշենք, որ քննիչները ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տվել են 26 հարց։ Ու եթե Սերժ Սարգսյանի հարցաքննությունը տեւել է 3 օր, ապա Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը՝ ընդամենը 3 ժամ»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս