«Հրապարակ» թերթը գրում է. ««Տեղյա՞կ եք, որ «Իմ քայլում» հակված չեն Ձեզ ընտրելու ՍԴ դատավորի պաշտոնում. երեկ մեր լրագրողը հարցրել է ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանին։ «Իմ թեկնածության հարցը որևէ քաղաքական ուժի հետ չեմ քննարկել, որևէ ուժի աջակցության համար չեմ դիմել։ Խորհրդարանում ցանկացած որոշում քաղաքական է, և ոչինչ բացառել չեմ կարող»,- ասել է նա և հույս հայտնել, որ «Իմ քայլը» չի գնա այդ «քայլին»։ «Ես իմ դիմելու պահից էլ հայտարարել եմ, որ ընդամենը իմ օգնությունն եմ առաջարկում մեր երկրին՝ զարգացնելու հայկական իրավունքը։
Եթե խորհրդարանը կորոշի, որ չի ցանկանում ինձ այնտեղ տեսնել, դա ինձ համար կունենա մեկ նշանակություն՝ պետությանն իմ օգնությունը պետք չէ, իսկ իմ առօրյայում ոչինչ չի փոխվի, ես կշարունակեմ ապրել և գործել Գերմանիայում»,- ասել է նա, որը վերջին տարիներին դասախոսում է տեղի համալսարաններում։
Ի դեպ, երեկ Գոռ Հովհաննիսյանը խորհրդարան էր եկել ԲՀԿ-ի հետ փակ հանդիպման և հանդիպման ողջ ընթացքում կարմիր թելով տարել է այն թեզը, որ պետությունը պետք է շահագրգռված լինի իր ընտրությամբ։ Ուրբաթ նա կհանդիպի «Իմ քայլի» և ԼՀԿ-ի հետ։
Եթե իրեն չընտրեն, Արմեն Սարգսյանն իրավունք ունի՞ կրկին Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացնել՝ հաշվի առնելով, որ «նոր թեկնածու» եզրույթը դեռ պահպանվում է օրենքում։ Թեկնածուն բացասական պատասխան է տվել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում