Հայաստանույ ավիատոմսերի գների բարձր լինելու պատճառները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանում ավիատոմսերի գներն ավելի բարձր են, քան հարեւան Վրաստանում: Սա, թերեւս, պատահական չէ. ավիատոմսի գնի մեջ է հաշվարկվում ավիավառելիքի գինը եւս, իսկ Հայաստանում այն անհամեմատ ավելի բարձր է, շատ ավելի բարձր, քան նույնիսկ Եվրոպական որոշ երկրներում: Սա էլ ունի իր պատճառները. Հայաստան ավիավառելիք ներմուծում է միայն մեկ ընկերություն` «Զվարթնոց օդանավակայան» ՓԲԸ-ն` Վրաստանի տարածքով փոխադրումն իրականացնելով վրացական երկաթուղու միջոցով:

Ու վրացական երկաթուղին ինքն է որոշում, թե որ մատակարարի հետ համագործակցել, որի հետ` ոչ: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խորհրդական Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում ասել է. «Կարող ենք ասել, որ ՀՀ ավիավառելիքի շրջանառության ոլորտում մրցակցության բացակայությունը պայմանավորված է հարեւան Վրաստանում ավիավառելիքի փոխադրման հետ կապված խնդիրներով: Մենք գիտենք, որ Վրաստանի տարածքով ավիավառելիքի փոխադրումն իրականացվում է վրացական երկաթուղու միջոցով, որը հայեցողական մոտեցմամբ համագործակցում է խիստ սահմանափակ թվով ընկերությունների հետ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս