Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եվրոպայի խորհրդի շենք։ Մուտքի մոտ ՀՀ վարչապետին դիմավորել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն և գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին։

ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»։

Լիլիան Մորի Պասքիեի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից հետո նրանք հանդես կգան մամուլի ասուլիսով։




Լրահոս