ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայում խոսեց Ռոբերտ Քոչարյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ԵԽԽՎ նիստում հարցեր ուղղեցին Ղարաբաղյան հակամարտության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության մասին՝ ներառյալ ԼԳԲՏ համայնքի իրավունքները։

«Ես ինքս չպետք է լինեմ կոռուպցիայի մեջ։ Աշխարհում չկա մի երկիր, որի ղեկավարն ամբիոնից կհայտարարի, թե կամաց-կամաց սկսում է ներգրավել կոռուպցիայի մեջ։ Ես նաև միշտ ընդգծում եմ, որ կառավարության ղեկավարի, երկրի ղեկավարի կարգավիճակում լինելն իմաստալից է , քանի դեռ ունեմ ժողովրդի վստահությունը», – նշեց նա։

Նրա խոսքով, ինքը, իր ընտանիքն ու հարազատները պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության ներքո։ «Ընդամենը 10 օր առաջ քրեական գործ է հարուցվել իմ մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ։ Գործը կքննվի լիարժեք՝ օրինականության և օբյեկտիվության պայմաններում», – հավելեց նա։

Անդրադառնալով արցախյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու պարտավորություններին, նա նշեց, թե այդ մասին ևս մեկ անգամ վերահաստատեց նաև հենց այդ ամբիոնից։ «Ուրախ եմ, որ մենք կարողացել ենք Ադրբեջանի նախագահի հետ ազնիվ, կառուցողական խոսակցություն ծավալել։ Ցավոք, ընդհանուր պատկերացումներ չունենք մեխանիզմների մասին, սակայն մթնոլորտ է ստեղծվել, ինչը լավ է», – նշեց նա։

Անդրադառնալով ԼԳԲՏ համայնքին,  նա նշեց, թե Հայաստանում բոլորն ունեն հավասար իրավունքներ։

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս