Beeline ստարտափ ինկուբատորում կայացել է աշխարհի թոփ 10 գործադիր տնօրեններից մեկի՝ Ալեքս Շութմանի վարպետության դասը: Ամերիկացի գործարարը հանդիպել է ինկուբատորի ռեզիդենտ ստարտափների հիմնադիրներին և Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի /BANA/ ներդրողներին ու գործընկերներին:
«Workfront»-ի գլխավոր գործադիր տնօրեն ԱլեքսՇութմանն ունի ավելի քան 25 տարվա ղեկավարման փորձ մի շարք տեխնոլոգիական ընկերություններում, որոնց թվում են՝ «IBM», «BMC» «Software», «Vignette» ընկերությունները, նաև «Apptio»-ն և «Eloqua»-ն, որոնք աշխատում են SaaS-ի ծրագրով:
Իր ելույթում ԱլեքսՇութմանը կիսվել է մասնագիտական փորձով՝ խոսելով աշխատանքի կառավարման և աշխատանքային միջավայրում առաջնորդության մթնոլորտի կարևորության մասին: Նա կարևորել է կապը նոր տեխնոլոգիաների և աշխատանքի կառավարման միջև: Արդյունավետ աշխատանք ունենալու համար Շութմանը նաևկարևոր է համարում կառավարման մեջ հստակ սահմանել և ընթացքում զարգացնել մոտիվացիանևտեսլականը:
Ալեքս Շութմանը ներկայացրել է ներկայիս աշխատանքի կառավարման վերաբերյալ արդիական թեմաներից մեկը. «Թեև տեխնոլոգիական նորարարությունները բարձրացրել են աշխատանքի որակը, սակայն դեռևս կառավարման մեջ կան որոշ ասպեկտներ, որոնք լուրջ ուշադրության կարիք ունեն»:
«Հաջող բիզնես ունենալու համար շատ կարևոր է ճիշտ ղեկավարումը, և նման փորձառու մենեջերից խորհուրդներ ստանալը անգնահատելի է երիտասարդ ու սկսնակ գործարարների համար։ Վստահ եմ, որ այս և բազմաթիվ նման հանդիպումները խիստ օգտակար կլինեն մեզ Beelineստարտափինկուբատորի թիմերի համար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Ինկուբատորի նպատակն է` օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։