ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգել է ակցիան՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգել է «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան, որը վերջին 3 ամիսների ընթացքում Բանկի՝ ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ ունեցավ: «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիայից օգտաված հաճախորդների դիմումների քանակի 40% գրանցված աճի արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշում կայացրեց երկարաձգել այն մինչև 2019 թ. ապրիլի 30-ը:

«Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան նախատեսված է փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար և թույլ է տալիսԲանկի հաճախորդ իրավաբանական անձանց ու փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ձևակերպել վարկեր`իջեցված տոկոսադրույքով:
«Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան տալիս է հնարավորություն ձևակերպել վարկ սուպերցածր 10% տարեկան տոկոսադրույքով՝ Բանկում գործող 17% տարեկան տոկոսադրույքի փոխարեն, ինչի շնորհիվ կարելի է տնտեսել 7% վեց ամսվա ընթացքում:

«Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիայի օգնությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը նպաստում է Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը ու իր ներկայացուցիչներին թեթևացնում ֆինանսական ծանրաբեռնվածությունը:
7-րդ ամսվանից սկսած տոկոսադրույքը ավտոմատ կերպով կփոխվի ըստ Բանկում գործող տոկոսադրույքի: Առավելագույն գումարը, որ կարող է Բանկը տրամադրել նույնպես աճել է՝ 2 մլն ՀՀ դրամով և կազմում է 7 մլն. ՀՀ դրամ:
Այս ակցիայից կարող են օգտվել ինչպես նոր հաճախորդներ, այնպես էլ գործող՝ նոր վարկի կարիք ունեցող, հաճախորդներ:

Ավելի մանրամասն տեղեկություններակցիայի վերաբերյալ կտրամադրվի ՎՏԲ-ՀայաստանԲանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝ Բանկի կոնտակտային կենտրոնում:




Լրահոս