Օնլայն առևտուր անողները հայտնվել են անելանելի վիճակում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում գործող ամերիկյան «Գլոբբինգ» ընկերության միջոցով օնլայն առեւտուր անող ՀՀ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Պարզվում է` «Գլոբբինգ»-ը խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառայությունների հետ, ինչի հետեւանքով ՀՀ-ից պատվիրված ապրանքները հասնում են Մոսկվա, բայց այնտեղից Հայաստան չեն առաքվում: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ «Գլոբբինգ» ընկերությունից իրենց մեկնաբանել են. «Մոսկվայի փոստի հետ այլեւս չենք աշխատում: Ապրանքը երբ ուղարկում են Մոսկվայի փոստ, մենք այլեւս չենք գնում այնտեղից վերցնում»:

Հարցնում եմ` ինչ պետք է լինի իմ ապրանքի ճակատագիրը: Ասում է. «Զանգե՛ք Մոսկվայի փոստ, թող բերեն մեզ մոտ»: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ դիմեց նաեւ «Գլոբբինգ», որտեղից հաստատեցին խնդրի առկայությունը՝ ասելով, որ մարտի 1-ից ՌԴ փոստային ծառայության հետ չեն աշխատում: Ու, փաստորեն, ստացվում է՝ «Գլոբբինգ»-ը հիմա խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառայությունների հետ, ինչի հետեւանքով ՀՀ քաղաքացիներն են տուժում, իսկ ինքը՝ «Գլոբբինգ»-ը՝ որպես մատակարար ընկերություն, չի ցանկանում պատասխանատվությունն իր վրա վերցնել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս