ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ե՞րբ է իրականում տրանսգենդերն անձնագիր ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է`տրանսգենդերների դեմ ցույցեր են կազմակերպվում: Ակցիաներին ակտիվ մասնակցում է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: ArmLur.am-ը վերջինիս հետ զրուցել է այս մասին:

-Պարոն Ախոյան, Ձեզ ամեն օր տեսնում ենք տրանսգենդերների դեմ կազմակերպած ցույցերի ժամանակ: Ինչո՞ւ հիմա որոշեցիք պայքարել այդ երեւույթի դեմ:

-Ներողություն: Որովհետեւ մինչեւ ապրլի 5-ը ոչ ոք այդ բարձագույն ամբիոնը չէր պղծել: Այսինքն` լտիկության սահմանները անցել էր եւ հասել էր մինչեւ Ազգային Ժողովի ամբիոն: Սրա դեմ արդեն լուրջ մտահոգություն ունենք, որովհետեւ գիտություն կա Օրգոնի պատուհանի շնորհիվ, կարողանում են կամաց-կամաց այն, ինչը որ անբարոյական ներարկեն մեր ազգի տեսակի մեջ, որը մեզ համար անընդունելի է:

Դրանք բոլորը միջոցներ են կամաց-կամաց սովորեցնելու, ազգին ասելու, որ ինչ կա, կարող են նաեւ մեր հանրության մեջ օրինական այլասերվածություն լինել եւ բնականար առանց հասկանալու, որ ասյօր ամբողջ աշխարհը տառապում է մի չարիքի դեմ` մարդու մեջ նոր մարդ տեղադրելով: Մարդ որը ունի ոչ հայրենիք, ոչ ինքնասիրություն, ոչ ընտանիք, ոչ ապագա, միայն տառապում է գումար կուտակելու եւ բնականբար, իրեն սպասարկելու մոլուցքով, իր անձնական կարիքները:

Մենք չենք թողնելու, որ այդ մարդը մտնի մեր տեսակ մարդու մեջ: Սա շատ վտանգավոր խաղ է, շատ վտանգավոր երեւույթ է, որը ղեկավարվում է դրսից: Եվրոմիտությունը իր արժեքները փորձում է փաթաթել մեր վզին, մինչդեռ ես շատ եվրոպական երկներ գիտեմ, որոնք, որ եվրոմիության անդամ լինելով հանդերձ կտրականապես չընդունեցին միասեռ ամուսնությունները համակագրող օրենքներ: Այիսնքն` եթե սա համարվում է զարգացվածություն, առաջադիմություն, ես գերադասում եմ, որ այս հարցով ազգս լինի ամենավերջին տեղում: Հաստատ մենք շահելու ենք մի օր:

-Չէ՞ որ նախկին իշխանության օրոք են այս մասով կոնվեցիաներ ընդունվել: Բացի այդ էլ իմացանք, որ տրանսգենդերը իր անձնագիրը ստացել է այդ ժամանակ: Այն ժամանակ ինչո՞ւ չէիք բարձրաձայնում այս խնդիրը:

-Չկա նման բան: Եթե նման բան էլ եղել է, տեղյալ չենք եղել: Ես, իհարկե, վստահ չեմ, բայց ասում են, որ այս տիկին ասեմ թե տղամարդ ասեմ, մարդկության անհասկանալի տեսակը անձնագիրը ստացել է անցած տարի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս