ArmLur.am-ի խմբագրություն է դիմել կալանավոր Տիգրան Հակոբյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը եւ ահազանգել, որ իր պաշտպանյալի իրավունքները ոտնահարվում են: Իսկ ինչի մեջ է մեղադրվում Տիգրան Հակոբյանը:
Ըստ մեղադրական եզրակացության Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմեն Քեյանի կազմակերպմամբ և նրա պատվերով Արամայիս Ջոմարդյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով Արմեն Քեյանի հրամանով 2013թ․ հունվար ամսին մեկնել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաք։
Սպանության իրագործման նպատակով քննությամբ չպարզված ժամանակահատվածում և անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2013թ․ փետրվարի 25-ը ապօրինի պահել Մակարով տեսակի հրազեն հանդիսացող ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող յոթ հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք օգտագործել է 2013թ․ փետրվարի 25-ին Դոնի Ռոստով քաղաքի Բուդյոնովսկի պողոտայի 101 շենքի մոտ՝ Արամայիս Ջոմարդյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոցներ արձակելով նրա ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ Արամայիս Ջոմարդյանն ինքնապաշտպանության նպատակով իր մոտ օրինական պահվող ատրճանակից պատասխան կրակոցներ է արձակել Տիգրան Հակոբյանի ուղղությամբ, որի հետևանքով Տ․ Հակոբյանը դիմել է փախուստի, իսկ Արամայիս Ջոմարդյանը տեղափոխվել է հիվանդանոց և ստացել բուժօգնություն։
Սակայն տեւական ժամանակ է, ինչ չեն կարողանում գործով վկաներին բերել դատարան , իսկ Տիգրան Հակոբյանը այս ամենի պատճառով շարունակում է մնալ կալանքի տակ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: