Անընդունելի է, որ արյուն թափելով կարող են որևէ հարց լուծել. Դավիթ Սանասարյանը` Զարթոնքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղ եկավ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Զարթոնքում վաղ առավոտից լարված իրավիճակ է: Գյուղացիներն այժմ Սանասարյանի հետ քայլում են դեպի համայնքապետարան: Ճանապարհին նրան էին ներկայացնում երեկ գիշեր տեղի ունեցած դեպքի մանրամասները:

Լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը նշեց, թե անընդունելի է, որ արյուն թափելով կարող են որևէ հարց լուծել և կապ չունի, թե որ կողմի մասին է խոսքը: «Մենք մի ժողովուրդ ենք, մենք ունենք ընդհանուր խնդիրներ և նման կարգի միջանձնային հարցերով առհասարակ իրավիճակը չպետք է լարվի: Գյուղը պետք է իր բնականոն կյանքով ապրի և ոչ թե նմանատիպ իրադարձությունների միջով անցնի», – նշեց նա:

Սանասարյանն ընդգծեց, թե առաջին հերթին կլսեն գյուղացիներին, քանի որ նոր է եկել, ապա կհասկանան, թե ինչ անեն: «Իրավիճակը պետք է հանգուցալուծվի և գյուղը անցնի բնականոն կյանքին», – հավելե ցնա:




Լրահոս