Զարթոնքում արված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվելու են դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այս պահին զրուցում է Զարթոնք գյուղի բնակիչների հետ: Գյուղացիները հայտարարեցին, թե իրենց նման գյուղապետ պետք  չէ և պահանջում են հրաժարականը:

Սանասարանը նշեց, թե իր տեղակալը տեղյակ է գյուղի խնդիրներից, իրականացրել են ուսումնասիրություններ և դրա վերաբերյալ կազմվել է տեղեկանք, որը երկուշաբթի օրն ուղարկելու են դատախազութուն: «Դա մեր ֆունկցիան է, մենք իրականացրել ենք: Մենք մամուլից տեղեկացանք, որ գյուղում միջադեպ է եղել, վստահ եղեք, որ ոստիկանությունն ակտիվ իր գործունեության մեջ է: Եթե ոստիկանությունն անուշադրության մատներ, կառաջանար այլ ռեակցիա», – նշեց Սանասարյանը:

Գյուղացիներից մեկն էլ պատասխանեց,թե իրավիճակը երեկվանից է, սակայն անուշադրության է մատնված, սակայն Սանասարյանը հակադարձեց, թե նման բան չի կարող լինել:

«Ձեր պահանջով մենք եկանք ուսումնասիրություն արեցինք: Ոչ ոք չի կարող ասել, որ մենք անուշադրության  մատնեցինք: Ոստիկանությունից չպետք է պահանջեք գյուղապետի հրաժարականը, մեզնից էլ ձեք կարող պահանջել ոստիկանության գործը: Հույս ունենք, որ գյուղապետն այս ամենը տեսնում է և մենք իրենից չենք կարող պահանջել, որ հրաժարական տա», – հավելեց Սանասարյանը:

Գյուղացիներից մեկն էլ պատմեց, թե գյուղապետի աղջիկը դպրոցի տնօրեն է և անօրինականություններ է իրեն թույլ տվել և ասել, որ չպետք է դպրոց գնան երեխաները: «Գյուղապետի տղեն մեզ ասում է` սիկտիր եղեք ստեղից»:




Լրահոս