Կողմերին հորդորում եմ դադարեցնել բողոքի ակցիաները. Արմավիրի մարզպետի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառանալով Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին:

«Անդրադառնալով Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ կողմերի հետ բազմիցս փորձել եմ ընդհանուր սեղանի շուրջ քննարկել վիճահարույց հարցերը եւ դրանց լուծման ողջամիտ տարբերակներ գտնել: Սակայն, ինչ-ինչ հանգամանքների բերումով, մեր հանդիպումները չեն կայացել:

Իսկ այժմ, տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված, խնդրի լուծումը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների տիրույթում: Այնուամենայնիվ, կողմերին կրկին հորդորում եմ դադարեցնել բողոքի ակցիաները եւ ներհամայնքային խնդիրները փորձել կարգավորել օրենքի շրջանակներում»,- հայտարարել է նա:

 




Լրահոս