«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները գործադուլ են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողներն այս պահին գործադուլ են անում՝ նրանց հայտնել էին, երկու ամսից գործարանը փակվում է ու մի քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Մի քանի օր առաջ աշխատակիցներին տեղեկացրել են, որ նրանց աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը:

Նրանք այժմ գործադուլ են անում և ցանկանում են անձամբ Գագիկ Ծառուկյանից լսել այն մասին, որ որոշել է փակել գործարանը:

Այս պահին աշխատակիցները փակել են գործարան տանող ճանապարհը, սակայն, մայրուղին չեն պատրաստվում փակել:

«ԱրարատՑեմենտ» ՓԲԸ տնօրեն Մանուկ Առաքելյանը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի աշխատակիցները հանդիպեն Գագիկ Ծառուկյանի հետ:




Լրահոս