Աբրահամ Խաշմանյանը` «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Ալաշկերտի»պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ թիմը խզել է պայմանգիրը Արամ Ոսկանյանի հետ եւ գլխավոր մարզիչ նշանակել Աբրահամ Խաշմանյանին:

Ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է `

««Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի և իր մարզչական շտաբի հետ:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, որի գխավորությամբ «Ալաշկերտը» 2 տարի անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամ Ոսկանյանին և իր մարզչական շտաբին` կատարած աշխատանքի համար, և հաջողություն է մաղթում մարզիչներին` հետագա կարիերայում»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս