«Սանիթեքը» ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի:

Մինչ այս քաղաքապետարանը, Սանիթեքի վիճակը ավելի չվատթարացնելու եւ մինչեւ համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, չի կարողանում ապահովել իր պարտականությունների կատարումը:

Քաղաքապետարանը հետևողական է լինելու, և ցանկացած թերացում, չկատարված աշխատանք այսուհետ ևս, ըստ պայմանագրի, համապատասխան վերաբերմունքի է արժանանալու:

Կրկին հայցում ենք երեւանցիների ներողամտությունը՝ ներկայումս աղբահանության անբարարար վիճակի համար եւ հայտնում ենք, որ ամենօրյա աշխծատանք է տարվում՝ օր առաջ խնդրին արմատական լուծում տալու համար: Իսկ մինչ այդ Սանիթեքի չհավաքած աղբը հնարավորինս հավաքվում է մասնավոր միջոցների ներգրավմամբ:




Լրահոս