Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը մահացել է, բժիշկները պայքարում են մյուս երկուսի կյանքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ տղաներ: Նրանցից մեկը, ով կլինի մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը, ով 23-25 տարեկան կլինի, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել:

1 հոգի էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վիրավորներից մեկը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:




Լրահոս