Ուշագրավ փաստ տնտեսության ոլորտում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են 1.9 տոկոսով: Այս փաստն ուշագրավ է մեկ առումով. սովորաբար ՀՀ-ում արդյունաբերության աճը հնարավոր է եղել ապահովել հանքարդյունաբերության հաշվին, մինչդեռ այս տարի, ընդհակառակը, այս ոլորտում լուրջ անկում է գրանցվել՝ 7.3 տոկոսի չափով. պատճառը խոշոր հանքարդյունաբերող ընկերությունների գործունեության կասեցումն է: Անկում է գրանցվել նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 7 տոկոսի չափով:

Ու, փաստորեն, նման պայմաններում, այնուամենայնիվ, հնարավոր է եղել արդյունաբերական աճ արձանագրել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հիմնական աճը արձանագրվել է մշակող արդյունաբերության հաշվին. մանածագործական արտադրությունը 36.1 տոկոս է ավելացել, կահույքի արտադրությունը՝ 25.2 տոկոս, սննդամթերքի արտադրությունը՝ 9.7 տոկոս, եւ այսպես շարունակ: Այլ կերպ ասած` Հայաստանում տնտեսական հեղափոխության համար, այնուամենայնիվ, լավ նախադրյալներ կան»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս