ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին վրդովեցրել էր «Իմ քայլի» պատգամավորներից Համազասպ Դանիելյանի հայտարարությունը, թե ընդդիմության ներկայացրած նախագիծը պոպուլիզմ է։
«Պատգամավորների՝ քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու և դրան արգելք հանդիսացող տարատեսակ խոչընդոտների վերաբերյալ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և մենք միասին նախագիծ ենք բերել, որը մերժել է նախկին իշխանությունը։ Հիմա այդ նույն բանն այսօր այստեղ ասվում է, Դուք ասում եք՝ պոպուլիզմ։ Մի հատ քաղաքական հետագիծ ունեցեք, մի հատ նայեք՝ ով, ինչ է բերել ժամանակին, նոր նման բաներ ասեք, Համազասպ», – ԱԺ ամբիոնից հայտարարեց Մարուքյանը։
Ավելի մանրամասն` տեսանյութում: