Երիտասարդ ղեկավարի դիզած հարստությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության 32-ամյա պետ Սուրեն Ղամբարյանը, չնայած իր տարիքին, հասցրել է ֆինանսապես ապահովվել:

Նրա դրամական միջոցները կազմում են 7.5 մլն դրամ, 43 հազար դոլար եւ 20 հազար եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելիս կազմել է 535 հազար դրամ: Ղամբարյանն ունի Vaz 21073 մակնիշի ավտոմեքենա, փոխարենը բացակայում է Ղամբարյանի կնոջ` Անահիտ Կարապետյանի տարեկան հայտարարագիրը:

Պարզվում է` 32-ամյա Ղամբարյանը դեռեւս 2009 թվականից պետական պաշտոններ է զբաղեցրել հարկային մարմիններում: Եւ զարմանալի չէ, որ երիտասարդը հասցրել է այսքան դրամական միջոցներ կուտակել: Վստահ ենք՝ անբասիր աշխատանքով, պետական աշխատավարձով:




Լրահոս