Տիգրան Ավինյանը կհասնի՞ իր ուզածին. ավելի «յուղոտ» պաշտոնի համար պայքար կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային Ժողովի խորհուրդը` ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ, արտահերթ նիստ է գումարել: Անակնկալ որոշում է կայացվել օրակարգի նախագծերում ընդգրկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը: Արդեն պարզ է, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն արդեն անցյալում է, ու նոր իշխանությունները որոշել են այդ պաշտոնում «ընտրել» գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գեղամ Գեւորգյանին:

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեծ ցանկություն ուներ Գեղամ Գեւորգյանին նշանակելու ՀԾԿՀ նախագահի պաշտոնում եւ նա ամեն բան անում էր դրա համար: Բայց ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար միաժամանակ պայքարում էր նաեւ Գարեգին Բաղրամյանը: Վերջինիս այդ հարցում օգնում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանցեյանը:

Այս պայքարում հաղթեց Արթուր Վանեցյանը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրեց Գարեգին Բաղրամայանի թեկնածությունը:

Բայց, կարծես թե, Տիգրան Ավինյանին որեւէ բան չի կանգնեցրել, եւ նա ամեն գնով իր համար ցանկալի թեկնածու Գեղամ Գեւորգյանին տեղավորել է այլ` ավելի «յուղոտ» պաշտոնի: Արդեն խորհրդարանում տեղի են ունենալու այդ երկու պաշտոնների ընտրությունները, ու դրանց ճակատագիրն արդեն պարզ է, քանի որ իշխանություններն ունեն իրենց համար ցանկալի թեկնածուներ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս