«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը միասին, ժպիտը դեմքներին, Աբովյանում ժապավեն էին կտրում։ Բացում էին Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղը։
Այս «դեպքն» ուշագրավ է նրանով, որ ընդամենը օրեր առաջ նրանք հրապարակավ պատերազմի մեջ էին։ Սկսել էր մարզպետը՝ քաղաքապետին մեղադրելով սաբոտաժ անելու, իրեն չենթարկվելու մեջ։ Գեւորգյանն էլ հակադարձում էր, թե մարզպետն իր անձնական խնդիրներին քաղաքական աստառ է տալիս։ Երեկ «հակամարտող» կողմերին միավորել էր «Ամերիա» բանկը։ Նրանք ջերմ ու սիրալիր էին միմյանց հանդեպ»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում