ՀՀ Ազգային ժողովը չընդունեց ֆինանսների նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկման առաջարկելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը: Առաջարկն ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում հնչեցրել էր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանին դուր չէր եկել իրենց խմբակցության անդամների տրված հարցերին նախարար Ատոմ Ջանջուղազյանի պատասխանելու ոճը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու այդ առաջարկին:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու:
Առաջարկը չընդունվեց 41 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: