Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց հունիսի 9-ին անցկացնել Լոռու մարզի Քարաձորի համանքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություններ։ Մեկ այլ որոշմամբ նույն օրը ընտրություններ կանցկացվեն նաեւ Լոռու մարզի Լեռնավան համայնքում, սակայն միայն ավագանու:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Քարաձոր համայնքի ղեկավար Արա Մատինյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մարտի 4-ին: