ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ-ից հնչեց կառուցողական և բովանդակային ելույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները:

ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանը:

«Արդյունքում տպավորություն է, որ տուժող է հանդիսանալու «Արարատ ցեմենտ» գործարանը, որը պատկանում է Մուլտի գրուպ կոնցեռնին, որի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է: Եկեք հասկանանք այս նախագիծը այն ձևով, որ ներկայացվել է, ով է լինելու դրա տուժողը: Հաստատ «Արարատ ցեմենտը» չի լինելու: «Արարատ ցեմենտը» լինելու է շահող, որովհետև եթե գործարանը կլինկերի արտադրության վրա ամսական կտրվածքով 100 հազար տոննայի դեպքում ծախսում է անվազն 3 մլն դոլար գազի համար, 1.5 մլն դոլար էլեկտրաէներգիայի համար, 1400 աշխատակցի էլ վճարելու է աշխատավարձ, որպեսզի ստանա ցեմենտի հումք՝ կլինկեր: Հիմա ի՞նչ է ստացվում, ո՞ւմ է ձեռնտու, իհարկե, «Արարատ ցեմենտին»,-ասաց Արթուր Գրիգորյանը: Պատգամավորը հավելեց նաև, որ 1000 մարդ կմնա գործազուրկ, հետևաբար պետք է քայլեր ձեռնարկել այդ մարդկանց աշխատանքի տեղավորելու համար:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս