Յունիբանկի դոլարային պարտատոմսերով առաջարկվում է 5% երաշխավորված տարեկան եկամտաբերություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկի 47 մասնաճյուղերից ցանկացածում կամ գլխամասային գրասենյակում կարելի է ձեռքբերել 5% տարեկան եկամտաբերությամբ ԱՄՆ դոլարով պարտատոմսեր: Բանկի պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է $100, ինչը դրանք դարձնում է հասանելի բնակչության լայն հատվածի համար: Արժեկտրոնային եկամուտը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ:

Պարտատոմսերի հիմնական առավելություններն ապահովածությունն ու երաշխավորված բարձր եկամուտն են: Պարտատոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Յունիբանկի պարտատոմսերի նկատմամբ բնակչության հետաքրքրությունը բարձր է, ինչի մասին վկայում են նախորդ թողարկումների արդյունավետ տեղաբաշխումները: Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակված են բորսայում և ընդգրկված են Abond ցուցակում:

Պարտատոմսերի 9-րդ թողարկումը կազմել է $5 մլն (50 հազար պարտատոմս): Շրջանառության ժամկետը սահմանված է 36 ամիս, պարտատոմսերը կմարվեն 2022թ.-ի մարտի 20-ին:
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը, համապատասխան լրացումները և թողարկման պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:




Լրահոս