ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանը կտուժի, Մհեր Սեդրակյանի որդին կշահի. ինչ է սպասվում խոշորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ն երկար քննարկումներից հետո, 78 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որ ենթադրում է պետական տուրքի սահմանում ներկրված ցեմենտի վրա: Ընդունված է կարծել, թե սա նախագիծ է, որը պաշտպանում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի գործունեությունը։

Ծառուկյանը, սակայն, անիմաստ է համարում տուրք մտցնելը, եթե այն չի վերաբերելու նաեւ ցեմենտի հումքի արտադրությանը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրականում այս փոփոխությունից ավելի շատ տուժելու են հենց խոշորները՝ «Արարատ ցեմենտ» ու «Հրազդան ցեմենտ» ընկերությունները, իսկ, ահա, երրորդ ընկերությունը՝ «Երեւան ցեմենտ» գործարանը, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին, միայն շահելու է այս փոփոխությունից։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չհերքեց, որ փոփոխություն չանելու դեպքում այդ ընկերությունը փակվելու էր։

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս