Ինչպես հայտնի է, ՊՎԾ Պետ Դավիթ Սանասարյանը դիմել է դատարան ընդդեմ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի: Էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա որոշում էր կայացրել այն մասին, որ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել էթիկայի կանոնի խախտում: Սակայն նկատենք, որ Դավիթ Սանասարյանը չի հաշտվել այդ իրականության հետ եւ ապրիլի 17-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ստիպելէթիկայի հանձնաժողովի՝ 18.03.2019 թ. եզրակացությունը ճանաչել առ ոչինչ:
Քանի որ էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտորի դիմումի հիման վրա էր այդ որոշումը կայացրել, «Ժողովորդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Արամ Սինոնյանին: Նա էլ ասաց , որ դա Դավիթ Սանասարյանի իրավունքն է, որ դիմել է դատարան .«Մենք դիմել էինք հանձնաժողով, հանձնաժողովը որոշում էր կայացրել, մենք այլեւս էլ կապ չունենք, իսկ իր դիմումի հետ կապված, դա իր իրավունք է համամիտ չլինել որոշման հետ» : Անդրադառնալով Սանասարյան դեմ հարուցված քրեական գործին` հայտնեց , որ մարդու դժբախտության վրա չի կարող չարախնդալ. «Նա երեխաներ ունի: Ամեն դեպքում, ինձ թույլ չեմ տա մարդու դժբախտության վրա ուրախանալ»: