Որքան գումար է վերականգնվել պետությանը պատճառված վնասից. ուշագրավ թվեր գլխավոր դատախազության հաշվետվությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո նորընտիր իշխանությունները լծվեցին կոռուպցիայի դեմ պայքարին, այդ թվում`իրենց խոսքով, նախորդ իշխանությունների կողմից թալանված գումարները պետբյուջե վերադարձնելու գործին: Սակայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2018 թվականի գործունեության հաշվետվությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ պետբյուջե գումարներ են հետ բերվել նաեւ պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքներում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ ոլորտում կատարվել է 626 ուսումնասիրություն (2017թ.՝ 479 ուսումնասիրություն), որոնց արդյունքում հայտնաբերվել է 1.345 իրավախախտում (2017թ.՝ 456 իրավախախտում): Դրանց շրջանակներում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին նախազգուշացվել են 208 իրավաբանական եւ ֆիզիկական անձինք: Արդյունքում տարվա ընթացքում կամովին պետական բյուջե է վերականգնվել 525 մլն 533 հազար դրամ, 2017 թվականի` 149 մլն 266 հազար դրամի դիմաց:
Բացի այդ, պետական մարմիններին ներկայացվել է 163 հաղորդում եւ ուսումնասիրությունների արդյունքներից, հայտնաբերված խախտումների բնույթից ելնելով՝ համապատասխան պետական մարմիններին մի քանի միջնորդագրեր են ներկայացվել:

Դրանց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 1 մլրդ 200մլն ՀՀ դրամի վնաս: Նշված ուսումնասիրությունների ընթացքում դատախազների կողմից նախապատրաստված նյութերով դատարաններ են ներկայացվել ընդհանուր ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամի բռնագանձման պահանջով պետական շահերի պաշտպանության հայցեր, որը 7.5 անգամ ավելի է 2017թ. ընթացքում դատարան ներկայացված հայցերով բռնագանձման ենթակա գումարի չափից:

2018թ. ընթացքում դատախազության մարմինները դատարան են հարուցել 31 հայց՝ 5 մլրդ. 062 մլն. 021 հազ. ՀՀ դրամի բռնագանձման պահանջով (2017թ. ընթացքում դատարան է ներկայացվել 81 հայց՝ 75 Հարուցված քրեական գործերով եւ քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 30 մլրդ 100մլն. ՀՀ դրամ (ներառյալ նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը պատճառված մոտ 23.5 մլրդ վնասը:

Ուսումնասիրությունների արդյունքում քրեական գործեր են հարուցվել հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի, սերմացուների տրամադրման, տավարաբուծության պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում առերևույթ չարաշահումների եւ բազմաթիվ այլ փաստերի առթիվ:

Ուսումնասիրվել է ընդերքօգտագործողների կողմից 2013-2016թթ. ընթացքում ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման պետական տուրքի վճարման գործընթացը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ ընդերքօգտագործող թվով 60 տնտեսվարող սուբյեկտներ պետական տուրքի վճարման գծովունեցել են ընդհանուր շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով պարտավորություն:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2017թ. մարտ ամսվա դրությամբ պարարտանյութ մատակարարող կազմակերպություններին հատկացված բյուջետային վարկերից պետական բյուջե չի վերադարձվել 1 մլրդ. 112 մլն. 415 հազ. դրամ, իսկսերմերի գծով 673 մլն 895 հազար 752 ՀՀ դրամ չի վերադարձվել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին: 78 ՀՀ գլխավոր դատախազության հաղորդման հիման վրա ՀՀ գյուղատնտեսության և ֆինանսների նախարարությունների կողմից ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարարտանյութերի գծով պարտապան ընկերությունների պարտքի մնացորդը 2018թ. մայիսի 2-ի դրությամբ կազմել է շուրջ 396մլն ՀՀ դրամ: Այսինքն ձեռնարկված միջոցառումների արդյունքում շուրջ 700 մլն ՀՀ դրամ արդեն իսկ վերադարձվել է պետական բյուջե:

Սերմերի գծով «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը դիմել է մարզերի ընդհանուր իրավասության դատարաններ՝ ՀՀ մարզպետարաններից շուրջ 663 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով: Հետագայում, ՀՀ կառավարության որոշմամբ ներվել են հողօգտագործողների պարարտանյութերի գծովշուրջ 165 մլն ՀՀ դրամի, իսկսերմերի գծովշուրջ 642 մլն ՀՀ դրամի չափով պարտավորությունները՝ նույն գումարի չափով նվազեցնելով պետական բյուջեի հանդեպ մատակարար ընկերությունների վարկային պարտավորությունները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս