ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարությունն ակտիվ աշխատանք է տանում ազգային ավիափոխադրող ունենալու շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԵՊՀ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկաներից մեկը նշեց, թե Հայաստանից ճամփորդելը թանկ է։ «Այս իրավիճակը իր ազդեցությունն է ունենում միջազգային կրթական գործընթացներում մեր ակտիվ մասնակցության վրա։ Շատ հաճախ այդ պարագայում ոչ միշտ է, որ ամբողջական ծախսերն են փոխհատուցվում: Եվ հաշվի առնելով միջին եկամուտների և ավիատոմսի հարաբերությունը, այդ ամենը դառնում է խնդրահարույց։ Երբ կարող ենք դրական տեղաշարժեր ակնկալել և ինչպես եք գնահատում ազգային ավիափոխադրող ունենալու դերն ու ազդեցությունը», – նշեց նա։

Վարչապետը նշեց․ «Մենք հիմա ակտիվ աշխատանք ենք տանում, բայց չենք կարծում, որ պետք է կառավարությունը ստեղծի ավիաընկերություն և ազգային փոխադրողի կարգավիճակ տա։ Մենք հիմա ակտիվ քննարկումների մեջ ենք «Զվարթնոցի հետ և փորձում ենք հասկանալ՝ որտեղ ինչ պրոբլեմներ ունենք։ Մենք հիմա ուշադիիր ուսումնասիրում ենք այն որոշումը, որով հռչակվել է բաց երկնքի քաղաքականությունը և որքանով է դա համապատասխանում մեր պահանջներին ու կարիքներին։ Եվ լրջորեն վերլուծենք, թե ինչպիսին են մեր հարաբերությունները այ գործընկերների հետ»։




Լրահոս