Ամեն ֆորումի կարող եմ և չմասնակցել. Արամ Սիմոնյանը` Փաշինյանին չդիմավորելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասյօր այցելեց Երեւանի պետական համալսարան: Հատկանշական է, որ վարչապետին ԵՊՀ-ի դիմաց դիմավորեց ոչ թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, այլ պրոռեկտորներից մեկը։

Մայր բուհի տնտեսական ոլորտի պրոֆեսորադասախոսական կազմի, կառավարության մի շարք անդամների և Ազգային ժողովի պատգամավորների հետ միասին վարչապետը քննարկեց ՀՀ-ում տնտեսական հաջողությություններ գրանցելու ճանապարհներն ու տնտեսական հեղափոխության տեսլականը։

ArmLur.am-ը հարց ուղղեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, թե ինքը ինչո՞ւ չդիմավորեց երկրի առաջին դեմքին` վարչապետին: «Դա տնտեսագետների ֆորում էր, ոչ թե հանդիպում էր մեր դասախոսական կազմի հետ: Պռորեկտորն էր գնացել, ես ամեն ֆորումի կարող եմ եւ չմասնակցել: Ես գտնում եմ, որ հարմար չէր, որ ես գնայի այդ ֆորումին, որովհետեւ ես պրոֆեսիոնալ չեմ: Ես իմացել եմ, որ վարչապետը գալու է, բայց ես պրոֆեսիոնալ չեմ, տնտեսագետ չեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

Հարցին` արդյոք վարչապետին չդիմավորելը քաղաքական ենթատեքստ չէ՞ր պարունակում, ռեկտորը բացսական պատասխան տվեց:




Լրահոս