«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Նորագավիթի մաքսակետ այցից եւ դրոշի պատմությունից շատերը դաս են քաղել։ Երեկ ԵՊՀ «սեւ շենք» այցելությունից առաջ ոչ միայն շենքի դրոշն են փոխել՝ նորը դրել, այլեւ աշխատակիցներին հրահանգվել է հավուր պատշաճի հագնվել։ Ավելին, զգաստ վիճակում են եղել նաեւ այդ շենքին կպած բանասիրական ֆակուլտետում։
Բուֆետի աշխատակիցները մեզ ասացին, որ նոր ֆորմաներով են երեկ գնացել աշխատանքի՝ գուցե Փաշինյանն անակնկալ մատուցի եւ իրենց էլ այցի գա։ Արտաքին ատրիբուտները, իհարկե, կարեւոր են, բայց այսպիսով բովանդակությունը փոխարինվում է ձեւով»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում