Ամուլսարի հանքավայրի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում Տիգրան Ավինյանն է․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է․ ««Ժամանակ» թերթը գրում է. «Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող Earth link եւ Advanced Resources Development (ELARD) ընկերության հետեւում կանգնած են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, ծագումով լիբանանցի, այնտեղ կրթություն ստացած ու աշխատած Վարագ Սիսեռյանը:

Մեր տեղեկություններով՝ հենց նրանց ուղղորդմամբ է կառավարությունը պետական բյուջեից 400 հազար դոլար տրամադրել այդ ընկերությանը՝ այն դեպքում, երբ Լիբանանը աշխարհին հայտնի չէ հանքավայրերի մոնիտորինգով զբաղվող ընկերություններով: Բայց հայտնի է ամենակոռումպացված երկիր լինելու համբավով:

Հարցը այստեղ ոչ միայն 400 հազար դոլար գումարի յուրացման հնարավորությունն է, այլ որ Ամուլսարի հանքավայրի հարցով մենք կունենանք ուղղորդված եզրակացություն»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս