Սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան պայթուցիկ նյութի տեղափոխման փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am -ի տեղեկություններով` Իրանի Հանրապետությունից փորձել են պայթուցիկ նյութ տեղափոխել Հայաստան: ArmLur.am-ին  հայտնի դարձավ, որ իրավապահները 2019 թվականին բացահայտել են` Արիա Ասադիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փորձել է մաքսանենգությամբ ՀՀ պետական սահմանով ԻԻՀ տեղափոխել պայթուցիկ նյութ հանդիսացող 100.5 գրամ վառոդ: Սակայն
սահմանապահներին հաջողվել է կանգնեցնել այդ գործընթացը:

Արիա Ասադի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը, իսկ նրա գործողությունների մասով հարուցված քրեական գործը քննում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը:




Լրահոս