ԴԱՀԿ-ն ճնշման սարք է առգրավել քաղաքացուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հիմա էլ սկսել է բժշկական սարքեր վաճառել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել հեմոդիալեզի եւ արյան շաքարը չափող սարքեր: Օրինակ` հեմոդիալեզի սարքերը օգտագործված են, բայց ստուգված չեն, դրանք թվով 11 հատ են, վաճառվում են մեկ աբողջական լոտով` ավելի քան 1.2 մլն դրամ արժեքով:

Իսկ արյան շաքարը չափող սարքերը, որոնք 26 հատ են, արտադրված են ԱՄՆ-ում, նոր են, ստուգված չեն: Այդ չափիչ սարքերի ընթացիկ առաջարկը կազմում է 33 հազար դրամ: Հետաքրքիր է, թե ումից կամ որ ընկերությունից է ԴԱՀԿ-ն այս բժշկական սարքերը բռնագրավել:




Լրահոս