Ապրիլի 25-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարությունն այս տարի առաջին անգամ չի հայտարարել տենդեր խեցգետնի եւ ձկների պաշարների որոշման համար. Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 7սմ-ով:

***

Ապրիլի 25-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Թեմաներ՝ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, նոր զարգացումներ, ԱԱԾ-ի ղեկավարի դեմ հնչող մեղադրանքները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Համալսարանում, տնտեսական հեղափոխության մասին նրա տեսլականը՝ աղքատությունն ատելու միջոցով, Արցախի Հանրապետության խնդրի կարգավորման հարցը ՀՀ քաղաքացիներից կախյալ համարելու բանաձևը, ներքաղաքական վերջին զարգացումները:

***

Ապրիլի 25-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության առանձնահատկությունները. իրողություններ և հեռանկարներ:




Լրահոս