Հայաստանը վճարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի մի մասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն արդեն կատարել է ռուսական Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նա ընդգծել է, որ առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ: «Միջոցների մի մասը մենք արդեն ներդրել ենք»,- ասել է Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Հայաստանը հետագայում էլ շարունակելու է ռուսական սպառազինություն գնել:




Լրահոս