«Զոն նայողների» արտոնությունները, ինչ որ եղել են նախկին իշխանությունների ժամանակ, այն, ինչ դուք գիտեք, վերացված են, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի անձ, որի վրայից արգելված իր չի բռնագրավվում։ Սա այդ արտոնությունների դարաշրջանի ավարտն է եղել, մեր իշխանության գալու պայմաններում սա դադարել է լինել»,- ասաց Արդարադատության նախարարը։
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: