Ապրիլի 26-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում քաղաքագետ Արմեն Վարդանյանը կամփոփի ՀՀ նոր իշխանության պաշտոնավարման մեկ տարին ու կանդրադառնա ներքաղաքական իրադրությանն ու զագացումներին:

***

Ապրիլի 26-ին, ժ. 12.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա–Երևան տեսակամուրջը, որը նվիրված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 29-ին ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի Երևան այցին:

Մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը կպատմի Ռուսաստանի և Հայաստանի փոխշահավետ համագործակցության հեռանկարների և ԵԱՏՄ մյուս գործընկեր–երկրների հետ համատեղ ծրագրերի մասին։

***

Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ լուսաբանելու վաղը՝ ապրիլի 26-ին, ժամը 13:00-ին, Երևան
քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում նախատեսված բաց
դասը, որին մասնակցելու են Երևան քաղաքի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3, Բենիամին Ժամկոչյանի
անվան թիվ 119, Լեոյի անվան թիվ 65, թիվ 46 ավագ դպրոցների և Պարույր Սևակի անվան թիվ 123
հիմնական դպրոցի աշակերտները:

Նրանք հանդես կգան զեկույցներով՝ «Մխիթար Գոշի «Դատաստանագիրք» և ժամանակակից
օրենսդրությունը» թեմայով:

Մինչ այդ աշակերտները կմասնակցեն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
դատարանի Էրեբունու նստավայրում դատավոր Երեմ Եսոյանի վարույթում գտնվող քաղաքացիական
գործերով ժամը 11:00-ին և 12:00-ին նշանակված դռնբաց դատական նիստերին:




Լրահոս