«Հրապարակ» օրաթերթը գրում է. Տիկին Մակունց, ԱԺ-ն այդպես էլ չունեցավ մամլո խոսնակ, եւ աշխատանքը խորհրդարանի, նրա մեծամասնության հետ բավականին բարդ է ընթանում, որովհետեւ պատգամավորները հիմնականում չեն պատասխանում հեռախոսազանգերին։ «Չունեցանք, որովհետեւ աշխատանքային փոփոխություններ պետք է լինեն, որոնք պետք է նախաձեռնի ԱԺ-ն եւ ոչ թե մեր խմբակցությունը։ Դե ֆակտո չկա նման հաստիք, եւ, այո, պատգամավորներից որեւէ մեկի վրա չդրվեց այդ պարտականությունը, սակայն մեր հավաքների ընթացքում մենք ամեն անգամ շեշտում ենք, որ պատգամավորները պետք է բաց լինեն լրատվամիջոցների առաջ։ Զանգերին հնարավոր է ինչ-ինչ պատճառներով չպատասխանեն, սակայն քառօրյայի ընթացքում դուք հնարավորություն ունեք այդ բացը լրացնելու»:
Ի դեպ, «Իմ քայլն» այլեւս պաշտոնյաներին ֆրակցիա փակ ռեժիմով «հավատաքննության» չի՞ հրավիրում, փոշմանե՞լ եք, ասում են` արտահոսքերն են պատճառը։ «Որոշեցինք հետեւյալ սկզբունքով առաջնորդվել. այն դեպքերում, երբ խնդիրն ունի հրապարակային բնույթ, հանրային հնչեղություն, կհրավիրենք, իսկ առանձին մասնագիտական հարցերի հետ կապված` ավելի ճիշտ է աշխատանքները կազմակերպել հանձնաժողովների տիրույթում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում