Ապրիլի 26-ը Հայաստանում Սահմանապահ զորքերի օրն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչություն:
Հայաստանի Սահմանապահի օրը բանակային տոներից մեկն է, որը նշվում է 2007-ից սկսած՝ երկրի նախագահի հրամանագրով։ 1994-ի ապրիլի 26-ին ներկայացվել է «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը, իսկ ընդունվել է այն 2001-ի նոյեմբերի 20-ին: