ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որպես տոն կարելի է նշել, բայց ոչ այդքան դրամ ծախսել․ Լալա Մնացականյանը՝ Քաղաքացու օրը նշելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի Մարիոթ հյուրանոցում անցկացվեց մտավոր սեփականության օրվան նվիրված կոնֆերանս, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ելույթ ունեցողներն իրենց խոսքում նկատեցին, թե մշակութային գործիչները հաճախ անտեսված են եղել նախորդ իշխանությունների կողմից։ Կոնֆերանսից հետո այս հարցերի շուրջ զրուցել ենք մի քանի մշակութային գործիչների հետ։

Օրինակ Լալա Մնացականյանը մեզ հետ զրույցում խնդրահարույց համարեց Մշակույթի նախարարության օպտիմալացումը եւ նման որոշման կայացումը՝ առանց արվեստի ոլորտի մարդկանց հետո խորհրդակցելու։ Միևնույն ժամանակ դերասանուհին կողմ էր Քաղաքացու օր անվամբ տոն ունենալուն, սակայն անիմաստ համարեց այդքան մեծ գումարներ ծախսելը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս